01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ելքն» ընտրում է ցուցակի առաջին համարներին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր ընտրում է համամասնական ցուցակի առաջին 3 համարներին: Ընտրությունը կատարվելու է ժողովրդավարական ճանապարհով: Դաշինքի անդամները ընտրություն են կատարելու, ապա այդ արդյունքը հայտնի կդանա նաև լրատվամիջոցներին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ այս միջոցն են ընտրել, որպեսզի իրենցից սկսեն ժողովրդավարությունը:

«Այստեղ բոլորս շնորհավորելու ենք իրար ցանկացած լուծման դեպքում»,-իր խոսքում նկատեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ սա շատ կարևոր օր է: «Երբ որոշել ենք, որ որևէ նախապայման չունենք, բոլորս էլ պատրաստ ենք եղել լինել առաջինը, երկրորդը, երրորդ: Ինձ համար էլ տարբերություն չկա, քանի որ ես հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ, մեր դաշինքը հաղթելու է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ