26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանական դատարանը մասամբ է արգելել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունը

Համբուրգի նահանգային դատարանը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական բանաստեղծություն գրած երգիծաբան Յան Բոհմերմանի գործով դատավճիռը:

Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ դատարանը հրապարակման արգելք է դրել նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք է պարունակում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում գտնվող իր փաստաբանի միջոցով պահանջել էր ամբողջությամբ արգելել բանաստեղծությունը: Դատարանը, փաստորեն, այս պահանջը միայն մասամբ է բավարարել:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց ծանր վիրավորանքներ էր պարունակում»:

Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:

Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և հաստատեց 103-րդ հոդվածի չեղարկման հարցը: Գերմանիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2018թ. հունվարի 1-ից նշյալ հոդվածը կդադարի գործել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ