26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է ուղարկվել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Քննությամբ պարզվել է, որ 17.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ Արտյոմ Ա.-ն Տաշիրի զորակոչային տեղամասին հարակից տարածքում հասարակական կարգը և ձմեռային հերթական զորակոչի անվտանգությունն ապահովելու ընթացքում քաղաքացի Կարեն Ա.-ից պահանջել է իր Վոլկսվագեն Պասսատ մակնիշի ավտոմեքենան չկայանել հիշյալ զորակոչային տեղամասին հարակից արգելափակված տարածքում: Վերջինս, սակայն, չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, ինչի համար հրավիրվել է Տաշիրի բաժին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով: Տեղեկանալով այդ մասին` Կարեն Ա.-ի բարեկամ Մհեր Ա.-ն հարձակվել է Արտյոմ Ա.-ի վրա, հարվածել նրա գլխին, պատռել հագուստը և դիմել փախուստի: Նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մհեր. Ա.-ն կալանավորվել է:

Քրեական գործի նախաքնության ընթացքում Մհեր Ա.-ն ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպը բացատրել է նրանով, որ Արտյոմ Ա.-ն մինչ այդ վիճաբանել է իր մոր  հետ և հարվածել նրան: Դրանից հետո է Մհեր Ա.-ն հարվածել ոստիկանության աշխատակցին: Իր և ոստիկանի միջև տեղի ունեցածի մասին Մհեր Ա.-ի մայրը, իր հերթին,  հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ