21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ»

«Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների մի մասը համարում է հրաշագործ եւ փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի համար, անկախ նրանից՝ այն կոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազգի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինեն վերակազմված կամ չվերակազմված հնչակները, նորացված ՀՀՇ-ն եւ մի շարք այլ մանր կուսակցություններ: Ծառուկյանի համար այդ կուսակցությունները «շալակելը» պարզապես բալաստ է, ավելորդ ծախս, որը վճարվում է «լայն կոնսոլիդացիա» բառակապակցության համար: Համաձայնեք՝ այդ մանր կուսակցությունների կարգավիճակին չես նախանձի՝ հերթ կանգնել «կանյաչնու» ընդունարանում եւ սոված աչքերով նայել Ծառուկյանի քարտուղարուհուն՝ այն հույսով, որ «թագավորն» իրենց կընդունի եւ գուցե «կուսակցության ղեկավարի» կարգավիճակին համապատասխան տեղ առաջարկի «դաշինքային» ցուցակում:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ