26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիտակետում նաեւ ներքին աուդիտի հանգույցը. Արամյանը նկատում է

Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն: Այս մասին, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հանդիպման հիմնական նպատակը, որին մասնակցել են նաեւ նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանը, Կարեն Թամազյանը, առկա խնդիրները ի մի բերելը եւ դրանց լուծման ուղիները գտնելն էր:

ՀՀ ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի  ներքին աուդիտի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարեւորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու եւ աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեեւ իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության եւ պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյունավետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով  ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, եւ այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:

«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին եւ պետական ֆինանսների պատասխանատու՝ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաեւ ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարեւորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման  մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը  մեզ համար լինելու է  նախապատվություն: Կոնկրետ ես մեծ նշանակություն եմ տալիս ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը, եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», – նշել է նախարար Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ