26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի երկիր չի կարող կարճաժամկետ առումով կանխատեսել երկրաշարժերը

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ օրենքով կարգավորվում է սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիառումը, հստակեցվում և տարանջատվում են լիազորությունները, բարեփոխվում է օրենքը:

Իսկ հիմնական նպատակն է ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի աճի կանխումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգության և պետության կայուն զարգացում ապահովող մակարդակը: «Այս նախագծով սեյսմիկ անվտանգության ոլորտի կարգավումը համատասխանեցվում է ժամանակից մարտահրավերներին և պահանջներին»,-ասաց նա: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների վարչությունը որպես կառույց կայացել է և գործառույթներն էլ զարգացումն է: «Ինձ հետաքրքրում է, արդյոք մեր սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին, և որքանով ենք մենք սեյսմիկ պաշտպանության ոլորտում սարքավորումներով ապահովված»:

Փոխնախարարն արձագանքի մեջ նախ հիշեցրեց, որ 2008 թվականից արդեն արտակարգ իրավիճակների նախարարություն է, ոչ թե վարչություն: Ինչ վերաբերում է սեյսմազինվածությանն, ապա նկատեց, որ համագործակցում են տարբեր երկրներ հետ և հատկապես Ճապոնիայի հետ, որի հետ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է: «Իսկապես հիմնականում թարմացվել են մեր սեյսմոգրաֆները, սարքավորումները, համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, և Եվրասիական բանկի հետ իրականացվող ծրագրի ավարտից հետ 2018 թվականին կունենանք մոտավորապես 80-85 տոկոս արդիականացված սեսմոցանցեր»,-ասաց նա և նշեց, որ այսօր էլ վատը չեն և այդ առումով չի կարելի համեմատել 2000-2005 թվականների հետ:

Ինչ վերաբերում է կանխատեսման հարցին, ապա նա ասաց, որ դա բարդ խնդիր է, և նույնիսկ Ճապոնիայում երկարաժամկետ կանխատեսումը 30 տարին է՝ 70 տոկոսի ճշգրտությամբ, դրանից ավելի շուտ չեն կարող կանխատեսել, և ոչ մի երկիր չի կարող կարճաժամկետ առումով կանխատեսել երկրաշարժերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ