26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր յուրացում է կատարվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. եւ 05.12.2006թ. ՍՊ ընկերության եւ ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը եւ ԱՁ-ին:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքին հանձնաժողովի կողմից կատարված գույքագրումներով արձանագրվել է, որ 18.127.800 դրամ արժողությամբ կահույքը 01.09.2011թ. դրությամբ դեռեւս ի պահ է տրված նշված ԱՁ-ին, սակայն նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել պահատվության պայմանագրերով տրված գույքը պահանջելու եւ պահառուների կողմից գույքի հանձնումը ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները հաշվարկելու եւ գանձելու ուղղությամբ:

Փոխարենը, նախարարության կողմից առանց որեւէ հիմնավորման 23.12.2013թ. եւ 19.07.2014թ. համաձայնագրեր են կնքվել պահատվության պայմանագրերի հետ առնչություն չունեցող երրորդ անձի հետ, որոնցով վերջինս պարտավորվել է ընկերությանը եւ ԱՁ-ին վստահված գույքից՝ 11.258.800 դրամի գույքը մինչեւ 30.09.2014թ. հանձնել նախարարությանը, սակայն գույքը նախարարությանը չի հանձնվել:

Արդյունքում կատարվել է 2011թ. գույքագրմամբ փաստագրված գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ