26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախցի կույր շվիահարի երազանքը աշխարհը տեսնելն է, և դա հնարավոր է ընդամենը 20 000 Եվրոյով (տեսանյութ)

Մենք կարող ենք իրականություն դարձնել մանկությունից արևի լույսը տեսնելու հնարավորությունից զրկված Հակոբի երազանքը: Արցախցի շվիահար Հակոբ Բաբայանը ծնվել է 1989 թվականին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում: Մանուկ հասակում` 1995 թվականին, հորեղբոր տղաների հետ խաղալիս գտնում են կոտորակային ռումբ, իրենց թվում է` գնդակ է, ձեռքներին պայթում է, հորեղբոր որդիները մահանում են, իսկ ինքը մասամբ կորցնում է տեսողությունը: Երկու տարի հետո գրեթե ամբողջովին կորցնում է տեսողությունը, և նրան տեղափոխում են Երևան, որտեղ էլ շարունակում է ուսումը կույրերի համար նախատեսված դպրոցում, ստանում է նաև երաժշտական կրթություն: Շատ հետաքրքրված է լինում ազգային նվագարաններով, հատկապես նրան գերում է շվին: 2010 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժին, պրոֆեսոր Սամվել Երկնափեշյանի դասարան: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների և համերգային ծրագրերի: Գերված է Կոմիտասի ստեղծագործություններով: Աշխատում է Ասկերանի արվեստի դպրոցում: Հակոբը խնդրանքով դիմում է աշխարհի ողջ հայությանը՝ օգնել իրեն վերականգնելու տեսնելու հնարավորությունը: Հայաստանյան հետազոտության բժշկական թղթերն ուղարկել է Գերմանիայի մասնագիտական կլինիկա, որտեղից և ստացել է հրավեր բուժման ակնկալիքով: Կուրսն արժե 20 000 Եվրո: Արդշինբանկում Հակոբ Բաբայանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

2478300238720000 ՀՀ դրամ;

2478300238720020 ԵՎՐՈ;

2478300238720010 ԱՄՆ դոլար;

247 8300238720030 ՌԴ ռուբլի;

SWIFT:ASHBAM22:

Հակոբ Բաբայանի հեռախոսահամարներն են՝ +374 97 36 39 83, +374 55 67 39 83:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ