08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թլիկ գյուղում ջրի հարցը լուծվել է

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է` հաշված ժամերի ընթացքում:

Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել,  Ջրային տնտեսության պետականկոմիտեում որևէ ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացել է բացառապեսմամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցըլուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի:

Հաշվի առնելով այս դեպքը` Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և համապարփակ լուծում տալու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ