26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանը բողոք չունի

Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ընդունվելուց և նույն օրը բնակելի գոտու համապատասխան խուց տեղափոխվելուց հետո, այլ վայր չի տեղափոխվել և այնտեղ է պահվում մինչ օրս: Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել:

Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որևէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների և խցի կենցաղային պայմանների հետ, չունի:
Նշված ստուգայցի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ