23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԿ-ն պատասխանել է Սեֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ

Հայաստանի ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել՝ կապված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի խցում «աննախադեպ» խուզարկություններ իրականացնելու մասին տեղեկության հետ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել Ժիրայր Սէֆիլյանի խցում իբր «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ակնկալվում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերդարձնի Ժ. Սէֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»:

Վերոգրյալի կապակցությամբ  հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, եւ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում:

Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով  իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը եւ պարբերաբար արվում է:

Հավելենք նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված  իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ