30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կաշառք են վերցրել, խափանել են արդարությունը

Առաջավորաց Պահքի նպատակն է մեծապես զղջալ ու Աստծուց ներողություն խնդրել անաստված վարքի, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար: Սա հատկապես վերաբերում է ազգային ծառայողներին, ովքեր թերացել են Աստուծո ժողովրդին ծառայելու բարձր կոչման մեջ՝ կաշառք են վերցրել, խափանել են արդարությունը, կամ իրենց գործողություների պատճառով թշվառը զրկվել է իր բաժնից: Պետք է զղջալ, որ խափանենք վերահաս վտանգը:

Բայց այս պահքը ամբողջ ժողովրդի համար է, որովհետև բոլորս կանչվել ենք մեծ պատվի ու թերացել ենք: Եվ ամենքս էլ զղջալու տեղ ունենք: Ասում են որ այս պահքը շատ խիստ է եղել, միայն հաց ու ջուր: Սակայն Հայ Առաքելական Եկեղեցում պահքի ժամանակ հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից, քիչ ուտում, ավելի շատ աղոթում, ավելի շատ Սբ. Գիրք սովորում (գոնե 4 Ավետարաններն ու Սաղմոսները կարդացեք), ավելի շատ ծածուկ բարի գործեր անում ու վճռականորեն որոշում հոգևոր կյանքով ապրել ու հրաժարվել աշխարհիկ չար ցանկություններից:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ