26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որտեղ էին, ուր հասան

2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների հիմնական խաղացողներից էին «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Henaran.am-ը Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ինչ այս քաղաքական ուժերն ինչ ունեին և ինչ ունեն հիմա՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:   « «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը մտավ խորհրդարան, հետո ցույց տվեց, որ այդ դաշինքից ոչինչ չի մնացել, դե ֆակտո դժվար է ասել՝ ով կա, ով չկա, ով է

«Ժառանգության» տեսակետն արտահայտում, ով «Ազատ դեմոկրատների» ու ընդհանրապես արտահայտում են, թե ոչ:  Այսինքն պարզվեց, որ այդքան էլ ակտիվ խաղացողներից չէին:

Նույնը կարելի է ասել նաև ՀԱԿ-ի մասին, երբ մտան խորհրդարան, իսկ որոշ ժամանակ անց, եթե հիշում եք, իրենց խմբակցությունում տարանջատումներ գնացին»,-ասաց նա:

արմեն բադալյան

Ա. Բադալյանի խոսքով՝ 7 հոգանոց խմբակցությունում լուրջ ուժեր կան, որ հակակշիռ են ներկայացնում միմյանց, այնպես որ մեկնարկայինն ուրիշ բան է, իսկ արդեն ընթացքն՝ այլ բան:

Ըստ նրա՝ Ժառանգությունում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել: «Ում միանալ, ում չէ, և կան մարդիկ, որ վարչությունից դուրս են գալիս կամ տարբեր ուղղություններով են ուզում գնալ: Երբ ժամանակին ստեղծվում էր այդ կուսակցությունը, արևմտականություն կար, հիմա ընդամենը մի գաղարափախոսություն է, թե որ դաշինքի մեջ մտնեն, որ անցողիկ տեղ ստանան, որ մտնեն խորհրդարան»,-նկատեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա  Ա. Բադալյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին Կոնգրեսը գնում էր ընդգծված հակահանրապետական քարոզարշավով, որ ով դեմ է «Հանրապետականին», ձայն տա Կոնգրեսին: «Իսկ հիմա գնում են մի գաղափարախոսությամբ, որ չի կարող մրցակից լինել ՀՀԿ-ի համար և ոչ էլ որևէ այլ մեկին: Դա խաղաղության ծրագիրն է, որ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ