26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինքն էլ չգիտեմ՝ ցուցակում կլինեմ, թե ոչ»

«Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ն լքեց իր կամքով, և նրա որոշումը պետք է հարգել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, ով նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի ազգականն է, նրա հեռանալուց հետո լքեց ՀՀԿ-ը:

«Ամեն մարդ ինքը պետք է որոշի իր տեղը և անելիքը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացնում մարդը, դա հարգանքի արժանի է», – նշեց Ռ. Մուրադյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀԿ կանանց միջև վեճ կա, ապա Ռ. Մուրադյանը շեշտեց. «ՀՀԿ կանանց միջև վեճ չկա, դրանք հորինված պատմություններ են: Ռեյտինգային համակարգը ազատ մրցակցության և ժողովրդավար ընտրություններ ապահովելու համակարգ է։ Չեմ կարող ասել, թե կին պատգամավորներից ովքեր կընդգրկվեն ցուցակում, ինքս էլ չգիտեմ կընդգրկվեմ, թե ոչ», -ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք ինքն ունի՞ ցանկություն աշխատելու հաջորդ խորհրդարանում՝ Ռ. Մուրադյանն ընդգծեց, որ դեռևս չի կողմնորոշվել՝ ցանկանում է աշխատել, թե ոչ:

«Դեռ որոշումների փուլում ենք, կուսակցությունը կորոշի», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ