Դուբայից եկած «Ֆրեյզբի»-ի մարզիչը բացում է փակագծերը/տեսանյութ/
«Ֆրեյզբի»-ի Հայստանի հավաքականը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի և կովկասյան երկրների կայանալիք առաջնությանը: Այս առիթով Հայաստանում են ԱՄԷ / Դուբայ/ «Ֆրեյզբի»-ի հավաքականի մարզիչն ու մարզիկները:
«Մի քանի թիմերի, որոնք պետք է մասնակցեն առաջիկա առաջնությանը հրավիրել ենք Հայաստան ու առաջինը եկան Դուբայի մարզիկները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ֆրեյզբի»-ի Հայաստանի հավաքականի նախագահ Սերյոժա Հայրապետյանը:
ԱՄԷ /Դուբայ/ «Ֆրեյզբի»-ի հավաքականի մարզիկ Ռոլանդ Բալտերոնն էլ նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ընդգծեց, որ ինքը քրիստոնեական սիրո կողմնակից է և դա հնարավոր է արտահայտել սպորտի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: