28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իջիր օդերից»

-Հա՛յր, ինչո՞ւ եմ հեշտությամբ հպարտանում:

-Հեշտությամբ հպարտանալու հանգամանքը խոսում է այն մասին, որ անձիդ հանդեպ մեծ կարծիք ունես: Հավատում ես, թե քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում: Որևէ մեկը չի կարող հպարտանալ, եթե չհավատա, թե իրենից մի բան է ներկայացնում: Ուրեմն, քանի դեռ կարծում ես, թե քեզանից բան ես ներկայացնում, մի փոքր բանից հպարտանում ես, ինչպես բարձր ճնշում ունեցող մարդիկ, որ հենց մի քիչ տխրում են, անմիջապես բարձրանում է ճնշումը:

-Հա՛յր, իր մասին մեծ կարծիք ունեցող մարդը դժկամությա՞մբ է տեսնում դիմացինի լավը:

-Այդպես է: Իր մասին մեծ կարծիք ունեցողը մնում է հպարտության մշուշի մեջ և չունի ո՛չ հոգևոր առողջություն, ո՛չ տեսողություն, հետևաբար, չի կարող տեսնել ուրիշի շնորհները: Սակայն ինչո՞ւ պետք է որևէ մեկը ունենա իր մասին մեծ կարծիք: Ինչպե՞ս կգան աստվածային մտածումները, եթե մի կողմ չնետի իր անձի մասին մեծ համարումը: Եթե Քրիստոս հարցի լուծմանը չմիջամտի, մենք հիմարություններ դուրս կտանք: Հետևաբար, ի՞նչ կարծիք պետք է ունենաս քո անձի մասին: Ով մեծ կարծիք ունի իր մասին, հիմար է: Անհրաժեշտ է, որ ցած իջնի, որպեսզի ճանաչի ինքն իրեն. հակառակ պարագայում՝ կշրջի ամպերի մեջ և «վառելանյութը» կսպառի օդում:

ՍՈՒՐԲ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ. «Կրքեր և առաքինություններ»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ