26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Անհեթեթություն ու խայտառակություն է» (տեսանյութ)

Հասարական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի խոսքով՝ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը  խնդրահարույց  կլինի: «Ես օրինակ չէի պատկերացնի, որ ապրիլի 24-ին ընտրություններ լինեն մեր երկրում, իհարկե, ապրիլի 24-ը նույնը չէ, բայց ամեն դեպքում դա ոտքի հանեց մեր ժողովրդին, ու, կարծես թե, արժեզրկես զոհաբերում արած տղաների հիշատակը, այդ օրը նրանք կեղծիքներ են անում, իսկ մարդն էլ չգիտի՝ Եռաբլուր, գնա, ծաղիկ դնի, թե ինչ անի: Ճիշտ եմ գտնում, որ ապրիլի 2-ի օրը չի կարող ընտրություն անցկացվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս «Հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջարկին էլ է կողմ, որ ապրիլի 2-ին հավաքվեն հրապարակում ու միասին գնան Եռաբլուր:

«Մեկ ա կեղծվածը կեղծված է: Ի՞նչ տարբերություն ապրիլի 2-ին, թե՞ մի քանի օր հետո»,-նկատեց նա: Ըստ Ս. Հացպանյանի՝  խայտառակություն է նաև այն, որ լեզվի քննության պահանջ է դրվելու պատգամավորների համար: «Ես չէի պատկերացնի նման բան քաղաքակիրթ մի երկրում, դա անհեթեթություն է:

Ես առաջարկում եմ լեզվի քննության տեղ կամ դրան զուգահեռ անցկացվի IQ, և այդ դեպքում ցուցակները 10-15-ից ավել չեն կարող լինել, եթե այն մարդիկ են լինելու թեկնածուներն, ում մենք գիտենք»,-եզրափակեց Ս. Հացպանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ