26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օլիգարխիան կուլ կտա

«Մենք ձեզ հետ միասին ականատես ենք եղել, որ  հաղթանակել է և՛ քաղաքականը, հաղթել է և՛ ֆինանսականը, և 100 տոկոսով ասել, թե ֆինանսականը միշտ կհաղթի քաղաքականին, այդպես էլ չի»,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ընտրությունների ժամանակ քաղաքական դեմքերը իրենց առաջ քաշած գաղափարներով կարող են մրցունակ լինել ֆինանսական հսկայական ռեսուրսների դեմ, որոնք դաշտ կնետվեն մասնավորապես ռեյտինգային ընտրության պարագայում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ վերջինիս` դա կախված է նրանից, թե  ռեյտինգային համակարգով ինչպիսի թեկնածուներ են առաջադրվելու:

«Բայց որ ասում են, թե միանշանակ ֆինանսականն է հաղթելու, ես կարծում եմ, որ բացարձակ ճշմարտություն չէ նրանց այդ տեսակետն ու կարծիքը, ընտրական համակարգն էլ այնպիսին է, որ լինելու են և՛ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող թեկնածուներ, և՛ քաղաքականության մեջ հայտնի թեկնածուներ, և ես կարծում եմ, որ կոնկրետ ռեյտինգայինի պարագայում մենք կունենանք ավելի շատ քաղաքական դեմքեր, քան մինչ այժմ ունեցել ենք մեծամասնական համակարգով կամ խառը ընտրակարգի պարագայում»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Այսինքն` ռեյտինգային համակարգը կնսպաստի, որ ավելի որակյալ խորհրդարան ունենանք, հարցրինք. «Միանշանակ, այո», Արտակ Դավթյանը չի կասկածում:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ կարծում է, որ ռեյտինգային համակարգով ուղղակի ներքին խնդիրներ են լուծվում, և մտահոգություն կա, որ հերթական անգամ ֆինանսականը քաղաքական գաղափարներին հակադրվելով` հաղթանակ կտանի: Քաղաքականության վերաբերյալ հասարակական հիասթափությունն էլ, նրա համոզմամբ, ավելի է հեշտացնում գործն այն դեմքերի, ովքեր ցանկանում են ֆինանսական ռեսուրսի շնորհիվ ձայներ ստանալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ