Սեյրան Օհանյանը հասկացել է. Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով` պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։
Սեյրան Օհանյանը հասկացել Է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել եւ պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից։ ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխւսնեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպմւսն ու նման հարցերի շուրջ քննարկման մասին։ «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,– հավելեց նա։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: