Հիշիր ինձ, ինչպես ավազակին
Որդի՛ Աստծո,
Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս
Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն: