Ոչինչ որ առարկայական չի
Մոտավորապես չորս ամիս է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Տնտեսագիտույան դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածը կարճ էր, և տեսականորեն հնարավոր չէր մեծ հաջողություններ գրանցել, և տնտեսությունը դուրս բերել այս աղետալի վիճակից:
«Վարչապետի հանձնարարականները, ուղղվածությունը դրական են, անշուշտ, բայց առարկայական ոչինչ չկա: Այնպիսի մեծ համակարգերի կտրվածքով, ինչպիսին պետությունն է, տնտեսությունը, որը իսկապես բազմաշերտ է, բարդ համակարգ է, և իսկապես, հեշտ չէ շուտափույթ արդյունքի հասնելը: Բայց գոնե այս պահին կարող ենք ասել՝ ոչինչ, որ առարկայական նվաճում չենք տեսնում, սակայն ընդհանուր առմամբ, վարչապետի կեցվածքը, մոտեցումները, շեշտադրումները, իսկապես, դրական են», – նշեց Վարդան Բոստանջյանը: