Հայտնաբերվել է դի
Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ աթոռին, հայտնաբերել 1947 թ. ծնված Բ.Մ.-ի դին: