24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք մտնում ենք քաոսի փուլ. Փաստ

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Ընտրական գործընթացները մեզանում ինչ զարգացում են ունեցել: Այդ զարգա­ցումն ինչ տրամաբանությամբ է ընթացել:

-Դժվար է տրամաբանության մասին խո­սելը: Իշխանության ներսում միշտ եղել են խնդիրներ, ընթացել է իշխանության պայ­քար, որի համար օգտագործվել են ընդդիմության մեջ եղած ուժերը: Վերադասավո­րումների արդյունքում ժամանակ առ ժամա­նակ ընդդիմության մի մասը դարձել է իշխա­նություն, կոալիցիա կազմել իշխանության հետ: Իշխանության մի մասն էլ համալրել է ընդդիմության շարքերը: Եվ այս գործընթա­ցի հիմնական ցիկլերը տեղի են ունեցել նա­խագահական ընտրությունների երկրորդ փուլերի ժամանակ: Հիմա այդ տրամաբա­նությունը խախտվել է` կապված նոր Սահմանադրության պահանջների հետ:

-Ձեր նշած գործընթացները որքանով են եղել քաղաքական:

֊Եթե իշխանության համար պայքարն ան­վանենք քաղաքականություն, ապա այո, քաղաքական տրամաբանության մեջ է: Եթե քա­ղաքականություն անվանենք գաղափարա­կան պայքարը, ապա Հայաստանում քաղա­քականություն չկա:

-Իսկ ընտրական այդ մեխանիզմը մեզ այսօր ինչ հանգրվանի է հասցրել:

֊Եթե ընդհանուր բնորոշենք, Հայաստանում մինչև հիմա միշտ եղել է գլխավոր ար­բիտր’ ի դեմս պետական ռեսուրսներով ընտր­ված նախագահի: Հիմա նման նախագահ չի լինելու: Եկող նախագահը նշանակվելու է խորհրդարանի կողմից: Այսինքն, այդ պրոցես­ներն ընթանալու են առանց գլխավոր արբիտ­րի: Թե ստվերային միջոցներով ով ինչպես կկարողանա վերահսկել գործընթացը’ մեկ բան է:

Բայց ֆորմալ առումով այդ վերահսկո­ղությունը չի լինելու: Սակայն արբիտրի բացակայությունը ապագայում իր ազդեցությունն է թողնում նաև այսօրվա վրա: Մարդիկ հասկա­նում են, որ իրենց գլխի ճարը պետք է ինքնու­րույն տեսնեն: Ուստի կարող ենք ենթադրել որ լինելու է տարբեր խմբավորումների միջև պայքար:

Ընդ որում, դա չի լինելու միայն ընտ­րությունների ժամանակ, և չի լինելու միայն քաղաքական տեխնոլոգիաներով: Կարող է լի­նել և զենքի, և կոմպրոմատների միջոցով, կարող է այլ արտահայտություններ ստանալ: Այսինքն` կա մեծ հավանականություն, որ մենք մտնում ենք քաոսի փուլ:

-Ձեր խոսքը վերաբերում է հետընտրական զարգացումներին:

-Հիմնականում այո, բայց չեմ զարմանա, եթե ընտրությունների ժամանակ էլ որոշ տեղերում զենք կիրառվի:

֊Իսկ իշխող կուսակցությունը հավաքա­կան ձևով չի կարող ստանձնել արբիտրի այդ դերը:

-Այն, որ կուսակցության կարկառուն դեմ­քերն սկսել են դուրս գալ, նշանակում է, որ այդ կուսակցության մեջ չկա համախմբում: Ինչը հասկանալի է` եթե չկա գաղափար, չկան բարոյական և քաղաքական որոշակի նորմեր, բնականաբար, շահերի և մորթապաշտության սկզբունքը գնալով զարգանում է: Իսկ դա նշանակում է, որ որպես միասնական կուսակցություն ՀՀԿ-ն իրականում չկա:

-Այս համատեքստում ինչ զարգացում­ներ են սպասվում:

-Կարծում եմ գործընթացի գլխավոր մաս­նակիցներն անգամ չգիտեն,թե զարգացումն ուր է տանելու:Հիմա սկսվում է Բռոունյան շարժում` միավորումներ, տարանջատումներ, դրսից հովանավորների փնտ­րտուքներ: Այս գործընթացն արդեն ինքնա­բուխ է: Ու դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե ինչի կհանգեցնի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ