21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման հարցերով և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նախարարները խորհրդանշական համարեցին, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի օրերին, և գոհունակություն հայտնեցին այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը բարձր գնահատեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորության շուրջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ