26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը ծայրահեղ վիճակում է

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  արդեն 8  օր հացադուլի մեջ է:

Դարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով:

«Հայրս կբացի շատ կարևոր մի գաղտնիք, եթե 20 օրվա մեջ պահանջը չկատարվի»,-մեզ հետ զրույցում ասել էր Տեր Սահակյանի որդին:

Արմեն Տեր Սահակյաի փոխանցմամբ պահանջը չի կատարվել: Նշենք, որ ցմահ դատապարտյալը  30 օր հացադուլի մեջ  էր և միայն Ամանորի շեմին դադարեցրեց հացադուլը՝ վերսկսելու նախապայմանով:

Արմեն Տեր-Սահակյանը ընդգծում է, որ չի լռելու:

Հացադուլի 20-րդ օրը  պատրաստվում է հրապարակել կարևոր գաղտնիք:

«Հիմա շատ թույլ եմ, արդեն շատ վատ եմ զգում ինձ: Հույս ունեմ կհասցնեմ անել այն, ինչ պլանավորել եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Արմեն Տեր-Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ