«Ովքեր խաբում են ժողովրդին, հետո արժանանում են միայն նրա ատելությանը»
«Ես կարծում եմ՝ Ծառուկյանի՝ ընտրություններին մասնակցելը կհանգեցնի նրան, որ ուժեղ մրցակցություն լինի: Կարծում եմ՝ ըստ Սերժ Սարգսյանի՝ լավ կլիներ, որ ինքն ու Ծառուկյանը նույն թիմում լինեին: Բայց, չի բացառվում, որ ինչպես նախկինում է եղել բազմիցս, սկզբում առանձին մասնակցեն, իսկ հետո ներսում միանան, դաշինք կազմեն: Այդպիսի բաներ հաճախ են եղել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ երեկ ՝ՀՀԿ խորհրդի ընթացքում հնչեցրած ելույթին, որում վերջինս նշել է՝ չի ողջունում Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու որոշումը:
«Բայց նրանք, ովքեր խաբում են ժողովրդին, հետո արժանանում են միայն նրա ատելությանը: Այնպես որ, ինքը՝ Ծառուկյանը կորոշի՝ ինչ ճանաարհով ընթանալ: Ես հույս ունեմ, որ եթե Ծառուկյանին հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ու գուցե նա ինչ-որ բան անի հանուն ժողովրդի: Ժասմանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա», – նշեց Սոս Գիմիշյանը: