01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աթոռակռիվ դեռ ՀՀԿ-ում կգնա, շատ մարդ դեռ դուրս կգա. Տ. Կարապետյան

«Ծառուկյանը հզոր քաղաքական գործիչ է, հզոր կարողություններ ունի, դրանում ոչ մի խոսք, ես նկատի ունեմ և արած ուղին, ի վերջո բարերար է ոչ թե խոսքերով, այլ գործով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում բարձր է գնահատում Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքի հնարավորությունները, որին ինքը միացել է:

«Բարձր չեմ գնահատում Ելքի շանսերը, որովհետև մերը մեծ միավորում է, այն միայն անհատներից չի կառուցված, կուսակցականներ կան հետևում»,-ասաց նա:

Տիգրան Կարապետյանի խոսքով՝ լավ կլինի, որ իրենց դաշիքնը միանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Henaran.am-ի հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ կողմ չէ Գ. Ծառուկյանի վերադարձին, հնարավո՞ր է, որ կրկին Ծառուկյանը հեռացվի կամ հեռանա քաղաքականությունից, նա պատասխանեց. «Փորձեր կարվեն, բայց ապարդյուն, երկու անգամ նույն գետը չեն մտնում, էլ չի մտնի, այդ հրաժարակնները, այդ դուրս գալը հետնահանջի տեղ չեն թողնում»:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն սովոր է մարդկանց օգտագործել ու հետո գցել, իսկ կուսակցությունից դուրս եկողները, այդ թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չսապասեցին, որ օգտագործվեն, իրենք դուրս եկան. «Դե թող տեսնեն, որ իրենցից խելացի մարդ էլ կա: Աթոռակռիվ դեռ ՀՀԿ-ում կգնա, շատ մարդ դեռ դուրս կգա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ