«ՀՀԿ-ն չի տրոհվում»
«ՀՀԿ-ն չի տրոհվում և ընտրություններին գնում է ավելի ամուր, կուռ շարքերով», – ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ- Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու որոշմանը:
Սահակյանը շեշտեց՝ ՀՀԿ-ականները համախմբած են կուսակցության նախագահի շուրջ: Լրագրողները Հովհաննես Սահակյանին հարց ուղղեցին նաև Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու լուրերի մասին: Սահակյանն ասաց՝ այդպիսի բան չի լսել, ապա ավելացրեց՝ «Երբ որ կհայտարարի, էն ժամանակ կխոսենք»: