27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ նպատակը քաղաքական դաշտում թատերական ներկայացումներին մասնակցելը չէ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր Facebook-ի էջում բացատրություն է ներկայացրել, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից: Նա զուգահեռներ է անցկացնում Խորհրդային Միության ԶՈՒ-ից դուրս գալու իր որոշման և ներկա որոշման միջև:

«Ես կանգնեցի ընտրության առաջ՝ ընտրել հեշտ ճանապարհը և չխառնվել ազգամիջյան խնդիրներին, հեռանալ ԼՂՀ-ում տեղակայված գնդի հետ՝ պահպանելով զինվորական հիերարխիայում իմ տեղը, թե դժվարը, դուրս գալ ԽՍՀՄ զինված ուժերից դառնալ շարքային ֆիդայի՝ միանալով ժողովրդին սեփական հողում ապրելու իրենց իրավունքի համար: Ես ընտրեցի դժվարը»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իր խնդիրը, բնականաբար, Արցախի գոյամարտին մասնակցելու հարցը շահարկելը չէ, բայց ըստ նրա՝ զուգահեռը տեղին է:

«Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում և ես նորից կանգնելով ընտրության առաջ՝ ընտրել եմ դժվարը: Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ Սահմանադրական իրավունքով հայրենիքի համար մտահոգ հայրենասեր ուժերին համախմբելը և ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը: Համոզված եմ, որ պետական համակարգում խնդիրները լուծելու հնարավորությունը սպառված էր, կյանքի այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ճգնաժամ է առաջել՝ պետության գոյությունը վտանգելով: «Պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան. եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների ճանապարհով, ապա վաղը կկանգնենք հեղաշրջումների կամ էլ հեղափոխական արյունոտ ցնցումների վտանգի առաջ, որը կհարվածի ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը»,-նշում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ