ՀՀԿ-ը բոլոր հարցերը կքննարկի հունվարի 26-ին (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցչները ներկայացրել են ընտրական կամպանիայի ժամանակ կույսկացության ծրագրի, ռազմավարության հետ կապված դիտարկումները, անդրադարձ է կատարվել խորհրդի ապագա նիստին, խորհրդի հին ու նոր անդամների աշխատանքների քննարկում է եղել: Այս մասին նիստից
Հարցին, թե արդյոք քննարկվել է, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը կամ շտաբը, նա պատասխանեց. «Ցուցակի հետ կապված քննարկում չի եղել, այն կլինի խորհրդի նիստում, շտաբի և քարոզչական խմբի վերաբերյալ հարցերը ևս դեռ կքննարկվեն, կորոշենք այդ ամենը, ու մինչև փետրվար կներկայացվեն արդյունքները»:
Ըստ Շարմազանովի՝ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կգումարի խորհրդի նիստ հունվարի 26-ին ԳՄ-ից հետո, որտեղ կընտրվի խորհրդի նոր կազմ, ու բոլոր օրակարգային հարցերը կքննարկվեն այդ նիստի ժամանակ:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ-ի ցուցակում, թե ոչ, ապա ԱԺ փոխնախագահն ասաց, որիրավաբան չէ, և եթե օրենքը թույլ կտա վարչապետին մասնակցել ընտրություններին, կմասնակցի, ոչ՝ ոչ: