«Արդեն հստակեցրել եմ, թե որ կուսակցության ցուցակում եմ լինելու»
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արագած Ախոյանն արդեն հստակեցրել է, թե որ կուսակցության հետ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա այս մասին հայտնեց, սակայն հավելեց, որ դեռևս չի հայտարարում, թե կոնկրետ որ քաղաքական ուժի ցուցակում է լինելու: «Կա մոտավորապես կողմնորոշում, մյուս շաբաթ պաշտոնապես կհայտարարեմ»:
Ճշտող հարցին, թե հնարավոր է` հենց ՀՀԿ-ն լինի այդ ուժը, նա չբացառեց այդ հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ապա Արագած Ախոյանն ասաց` ողջունում է այդ որոշումը. «Այդ վերադարձն, անկեղծ եմ ասում, ինձ ոչ մի բանով չի զարմացրել, սպասելի էր, և հաջողություն եմ ցանկանում»: