Նախ այրել է շորերը. Վանաձորում կինն ինքնասպան է եղել
Ժամը 17:50-ին Վանաձորի շտապբուժօգնության բաժանմունք ահազանգ է ստացվել Վանաձորի Տիգրան Մեծի 40 շենքի բնակիչների կողմից: Ահազանգողը նշել է, որ հարևան բնակարանից գոռգոռոցներ են լսվում, խնդրել են շտապօգնության բրիգադ կանչել: Նշված հասցե ժամանած բժիշկները հայտնաբերել են նույն շենքի 17 բնակարանի բնակիչ, 1968թ. ծնված Մարիամ Օհանյանին՝ պարանով կախված վիճակում: Նախնական տվյալներով կնոջ մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են եղել: Նա ապրել է հարազատների հետ, սակայն այդ պահին տանը միայնակ է եղել: Տունը կորած է եղել ծխի մեջ. մինչ կախաղան բարձրանալաը Մ. Օ.-ն այրել է իր շորերը: