Ավտովթար Սարալանջում․երիտասարդը տեղում մահացել է
Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Կ.-ի դին և վարորդին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: