Խոշոր վթար Երեւանում. կան տուժածներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Կ.-ը հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: