Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորության հարցին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե առաջիկա ընտրությունների քարոզարշավին որն է լինելու իր դերը նշեց, որ իր աշխատանքով է ներկայանալու։
Խոսելով այն մասին, որ թե Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար եւ թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում, թե ոչ՝ նա ասաց, որ վերջին տարիներին ինքը ՀՀ քաղաքացի է, ապրել է Երեւանից դուրս:
«Համապատասխանում է դա արդոք օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե, ոչ, չգիտեմ։ Եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,- ասաց նա։