27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաջ եղեք. Աստված սիրում է ձեզ

Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: (Ես. Խ. 31)

Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք: Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը. Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս: Ձեր հույսը դրեք Ինձ վրա. խաղաղվեք: Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից: Ամենամեծ հաղթահարող Ուժը Սերն է: Մի՛ վախեցեք. Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի:
Առվակներ, խողովակներ եղեք: Իմ հոգին կհոսի ձեր միջով և իր ընթացքի ժամանակ աննկատ կառնի ու կտանի անցյալի ողջ դառնությունը:

Քաջ եղեք. Աստված սիրում է ձեզ: Աստված կօգնի, Աստված կմարտնչի, Աստված կշահի հաղթանակ: Պիտի տեսնեք, ճանաչեք և ուրախանաք. ճանապարհը կբացվի. այն ինչ Իմ Սերը մտածել ու ծրագրել է, կտեսնեք, որովհետև այն հայտնի կդառնա ձեզ օրըստօրե: Միայն թույլ տվեք, որ սովորեցնեմ ձեզ. տղեկի պես եղեք. տղան չի հարցնում ծրագրերի մասին, այլ ուրախությամբ ընդունում է այն:

Մաքսիմ Ոսկնյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ