Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է արգելապատնեշին.կան տուժածներ
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Ղազինյանը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի 34 ՍD 968 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 60-ամյա Աղունիկ Մելքոնյանը, 8-ամյա Մայա Ղազինյանը, 9-ամյա Վախթանգ Ղազինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ղազինյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Վ. և Մ. Ղազինյանները նրա երեխաներն են, իսկ Ա. Մելքոնյանը՝ մայրը։