15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և այլ իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների:

Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաև 2017 թվականին, և քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը և չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ