01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաստիկ բքի պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  սաստիկ բքի և անբավարար  տեսանելիության պատճառով Բերդ –  Ճամբարակ  ճանապարհը փակ է:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ