05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռոնալդուն նոր մրցանակ է ստացել

Ֆուտբոլի ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) ու Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան (EFAA) ներկայացրել են Globe Soccer Awards-ի դափնեկիրներին:

2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» ճանաչվել է լավագույն ակումբ, իսկ Արքայական թիմի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը՝ լավագույն նախագահ:

Տարվա լավագույն մարզիչն է Ֆերնանդու Սանտուշը, որի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականն այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Լավագույն մրցավարն անգլիացի Մարկ Կլատենբուրգն է, իսկ կամերունցի հարձակվող Սամուել Էտո-Օ-ն մրցանակ է ստացել կարիերայում մեծ նվաճումների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ