15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ապարանի, Արթիկի, Գորիսի, ավտոճանապարհներին, Երևան-Գառնի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող Ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ