27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարմիր գծերի» պետականացումից հետո վճարը պետք է կտրուկ նվազի. ժամանակ

Նախօրեին Երեւանի ավագանու նիստի ժամա­նակ «Փարքինգ Սիթի Սեր­վիս» եւ «Լոկատոր» ընկերությունների բաժնետոմսերն ամբողջությամբ անցան հա­մայնքային կառույցներին ու մասնավորի փոխարեն` կա­ռույցները դարձան պետա­կան:

Այս ամենին զուգահեռ շա­րունակվում են արդիական մնալ կարմիր գծերից ու տե­սախցիկներից առկա բողոքները: «ժամանակ»-ը «Վարոր­դի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանից հե­տաքրքրվեց, թե ընկերու­թյունների մասնավորեցումը ինչ կտա, ինչ կփոխի ներկա վիճակում: Մեր զրուցակցի խոսքերովնախ պետք է սկսել նրանից, որ միջազգային պրակտիկայում կարմիր գծե­րի իմաստը` քաղաքի մարդա­շատ ու ծանրաբեռնված կենտրոնը թեթեւացնելն է:

Բացի դրանից նույն միջազ­գային պրակտիկայի համա­ձայն ու կոնվենցիաներով հաստատված պետությունը պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկի բոլոր նրանց, ովքեր վճարունակ չեն: «Օրինակ կարող է փողոցի մի մայթը կարմիր գծված լինել, մյուսը ոչ: Հաջորդ պայմանն այն է, որ պետությունը ինքը ինչ որ սերվիս առաջարկի: Հակառակ դեպքում պետությու­նը ճանապարհները բարե­կարգում է, կահավորում է, մեկ էլ ինչ որ մասնավոր ընկերու­թյուն է գալիս ու մեքենան կայանելու համար գումար է պա­հանջում: Դա աբսուրդ է: Իրենք առանց որեւէ ծառայու­թյուն մատուցելու` վարորդնե­րից գումար են գանձում: Ան­գամ չի ապահովվում մեքենայի անվտանգությունը, քանի որ նկարահանումներն իրականացվում է շրջիկ մեքենայով,-ասաց Պեդանյանը:

Ինչ վերա­բերում է ընկերությունների պետականացմանը, ապա մեր զրուցակցի խոսքերով` դրա­կանն այն է, որ գումարներն պմբողջությամբ պետք է ուղղ­վեն պետական բյուջե: «Դա նշանակում է, որ ծախսերի կտրուկ նվազում է տեղի ունե­ցել: Մասնավորն այլեւս գու­մար չի դնելու իր գրպանը: Բայց մասնավորեցումը նաեւ ենթադրում է, որ պետք է ծա­ռայության գնի էժանացում տեղի ունենար: Եվ վարորդ­ները վճարեին տարեկան ոչ թե 12 հազար դրամ, այլ ավելի քիչ:

Բայց հայտարարության մեջ նշվեց, որ որեւէ գնային փոփոխություն չի լինելու: Մի­այն նշվեց, որ օգտվելու է քա­ղաքը, օգտվելու է վարորդը»,- ընդգծեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս մասով կա­րելի է ասել, որ որեւէ դրական բան տեղի չունեցավ, վարորդը ոչինչ չշահեց:

«Եթե կար­միր գծի ժամանակ մասնավո­րը ներկայացնում էր, թե ինչ­քան ծախս է կատարվել եւ մնացածը գնացել է պետբյուջե, հիմա մի զրո ավել կներկա­յացվի ու դարերով մշակված ձեւով այդ գումարները նույն­պես կգողանան»:

Պեդանյանի խոսքերով` եթե Նախկինում պետությունը թե­րությունների դեպքում արդա­րացում ուներ, որ մասնավորն է զբաղվում, իրենք կտուգանեն նրան եւ այլն, հիմա ամ­բողջ պատասխանատվությու­նը պետությունն է վերցրել իր վրա: «Ես վստահ եմ, որ մաս­նավորի դեպքում էլ, պետա­կանի դեպքում էլ հանիրավի տուգանքներ կլին են: Սառույցի, ձյան տակ կարմիր գծերը չեն երեւում, իսկ վարորդները տուգանվում են: Սա կոչվում է թալան եւ այդ թալանը կշարունկվի նեւ հիմա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ