16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բոյկոտն արդյունավետ միջոց է, եթե խոսքը կրթված պատգամավորների մասին է

«Ակնհայտորեն մեզ մոտ նոր մեդիաները զարգանում են, այստեղ առաջընթաց ու փորձեր տեսնում ենք` նոր, հետաքրքիր գաղափարներ իրականացնելու, ցավոք, ավանդական լրատվամիջոցներում նման բան տեղի չի ունենում, իսկ մամուլը շատ քիչ շանսեր ունի, որ զարգանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ լրագրողներն ամենօրյա ծանրաբեռնվածության հետ հաճախ չեն ցանկանում նոր բաներ սովորել: «Նաև լրագրողական կազմակերպություններն աշխատում են այդտեղ ինչ-որ բաներ անել: Մասնավորապես, քառօրյա պատերազմի լուսաբանման ժամանակ, երբ փորձ չկար նոր մեդիաների զարգացման պայմաններում լուսաբանման, ու հազար ու մի հարցեր էին ծագում, հիմա զանգվածային լրատվության ուղղորդող մարմինը մի ուղեցույց է պատրաստում, թե ինչպես պետք է աշխատել, ինչով առաջնորդվել այդ ժամանակ»:

Ինչ վերաբերում է վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին, այնուհետ լրագրողները բոյկոտել էին պատգամավորի ասուլիսը, ապա Ա. Մելիքյանը շեշտեց, որ  այստեղ տարբերակված մոտեցում էր պետք ցուցաբերել: «Բոյկոտն արդյունավետ միջոց կարող է լինել, եթե խոսքը գնում է ակտիվ ու կրթված պատգամավորի մասին, բայց մեր խորհրդարանում կան մի շարք պատգամավորներ, որ ուղղակի կերազեին, որ լրագրողներն առհասարակ իրենց չմոտենային ու հարցեր չտային, նրանք այլ բաների համար են եկել, կոպիտ վերաբերմունքն ու վիրավորանքն էլ հենց լրագրողներին վանելու համար են օգտագործում: Բայց հանրության ուշադրության կենտրոնում է պետք պահել նմանատիպ «քաղաքական գործիչներին» »,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ