27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խեղդամահ են արել 74 ամյա կնոջը և տարել նրա ոսկյա զարդերը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղամասար գյուղի բնակչուհի Շ.Գյուլումյանի  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.)  տանիքից վայր ընկնելու հետևանքով մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետների հետ միասին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։ Դիակի զննությամբ տուժողի գլխի և պարանոցի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ.Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքեր՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, ինչպես նաև՝ հանցագործության կատարման եղանակը:

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ երկու երիտասարդ, Շ. Գյուլումյանին սպանելու և նրանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 23-ին այցելել են կնոջ բնակարան՝ հեռուստացույցի թվայնացման սարքը ստուգելու պատրվակով։ Կինը և երիտասարդները ալեհավաքի մալուխը վերանորոգելու պատրվակով բարձրացել են տանիք, որտեղ երիտասարդներից մեկը փորձել է նրան շնչահեղձ անել՝ իր հետ նախապես վերցրած հակի թելերից պատրաստած պարանով, իսկ մյուսը  մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին: Մտածելով, որ Շ.Գյուլումյանը մահացել է՝ երիտասարդներն իջել են տանիքից և մտել տուն, որտեղից  հափշտակել են նրա ոսկյա զարդերը։  Տանից դուրս գալով՝ նկատել են, որ կինը ողջ է և իջնում է տանիքից՝ կանչելով օգնություն։ Վերջինիս սպանելու համար երիտասարդներից մեկը աղյուսե սալիկով հարվածել է կնոջ գլխին, այնուհետև տարել տուն, որտեղ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ