21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում կան չգրանցված դեղեր

«Դեղերի մասին նոր օրենքում դեղերի ներմուծման կարգերը դեռ հաստատված չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը: Ըստ նրա` նոր օրենքն ավելի արդիական է, ունի բոլոր դրույթները, որոնք ընդունված են միջազգային մակարդակով:

Ինչ վերաբերում է կեղծ դեղերի շրջանառությանն, ապա նա վստահ է` Հայաստանում կեղծ դեղեր չկան. «Կան ապօրինի ներմուծված, հիմնականում՝ Վրաստանից, և չգրանցված դեղեր, որոնց հոսքը գնալով ահռելի չափերի է հասնում: Բայց կավիճ, թույն և այլ աղբ Հայաստանում չկա և չի եղել: Խոսքը միայն ապօրինի ներմուծված դեղերի մասին է: Ապօրինի չի նշանակում, որ մեջը կավիճ է և այլն, այլ դրանք դեղեր են, որոնք գրանցված չեն Հայաստանում»:

Ինչ վերաբերում է նոր օրենքի այն դրույթին, թե առանց բժշկի դեղատոմսի դեղեր չեն վաճառվի, ապա, Սամվել Զաքարյանի խոսքով, հին օրենքը նույնպես դա արգելում էր. «Պարզապես ավելի խստացվել է, տուգանքների չափերն են ավելացել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ