Կմիանա՞ն ազատամարտիկները
«Երբ մենակ չես կարողանում ոչինչ անել, հինգով չես կարողանում, հարկավոր է 10-11 մարդու ընդգրկել պայքարի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կհամագործակցեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար:
Ըստ Մ. Եղիազարյանը՝ պետք է համախմբվել նրանց շուրջ, ովքեր պայքարում են երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի դեմ: «5 կամ 10 մանդատի համար չենք համախմբվի, ժողովրդին մանդատը չի հետաքրքրում, ժողովրդին հետաքրքրում է այս իրավիճակից փրկվելը: Եթե նպաստի ժողովրդին այս իրավիճակից դուրս բերելուն, ապա կարելի է և համագործակցել: Իսկ մանդատի համար ես չեմ պայքարի: Ժողովուրդը շունչը պահած սպասում է»:
Նրա համոզմամբ՝ այս իրավիճակի համար բոլորն են մեղավոր. «Մարդիկ կան՝ հանցագործ են, այսօր իշխանության մեջ են: Դրա համար բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են իրավիճակից փրկել ժողովրդին, կարող ենք համագործակցել»: