Ռոջեր Ֆեդերերը լավագույնն է ճանաչվել
Աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը հայտնվել GQ ամսագրի կողմից անցկացվող «Տարվա ամենաոճային տղամարդ» մրցույթի եզրափակչում:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթողը եզրափակիչի ճանապարհին գերզանցել է երաժիշտներ Զեյն մալիկին, Քանյե Ուեստին, դերասաններ Ռայան Գոստլինգին, Ստիվեն Յունին ու Ջարեդ Լետոյին: Եզրափակիչում 35-ամյա Ֆեդերերի մրցակիցը կլինի բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոունը:
Քվեարկությանը մասնակցում են GQ-ի ընթերցողները: