03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգեւատրվել են հաղթանակած պատգամավորները

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հովհաննիսյանին:

Նշենք, որ միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավելու համար ՀՀ ԱԺ հավաքականն արժանացել է պատվոգրի: Անհատական մրցաշարում երրորդ տեղը գրավելու համար բրոնզե մեդալի է արժանացել ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ երկրորդ տեղը գրավելու համար արծաթե մեդալի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ մաղթել նորանոր հաջողություններ:

ԱԺ պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել ԱԺ նախագահին իրենց մշտապես աջակցելու համար:

 unnamed-8 unnamed-9 unnamed-10

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ