Արմեն Երիցյանն ամեն բան գիտեր… հրաժեշտ են տալիս սիրելի նախարարին /վիդեո/
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցները հուզված դեպի վեր են պահել գլխարկները, հաշմանդամություն ունեցող անձինք սայլակների վրա երկու շարքով կարծես պատվո պահակ կանգնած լինեն իրենց սիրելի նախարարին: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցն, այստեղ էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Կառավարության մյուս ներկայացուցիչները:
«Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ Աստվածատուր Պետրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արմեն Երիցյանն այս պահին ներկա, և, կարծես թե, հենց ինքն է կազմակերպել իր հրաժեշտի վերջին արարողությունը. «Ինքն ամեն բան գիտեր և նախապատրաստում էր հրաժեշտի արարողությունը»,-ընդգծեց նա:
Մանրամասներ՝ տեսանյութում: