27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էլեկտրահարվելու հետեւանքով զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու սպաների

Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու եւ մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին:

Զինծառայողի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Վերջինս Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, նշանակվել փորձաքննություններ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Յավրիյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կապիտան Հրաչ Խանոյանը, պարտավոր լինելով ապահովել եւ վերահսկել բաշխիչ սարքվածքի սենքերում  (էլեկտրական կայանի) դռների եւ լուսամուտների մշտական փակ լինելը, չեն կատարել իրենց վրա դրված նշված պարտականությունները, ինչնել էլ  անզգուշությամբ  առաջացրել է ծանր հետեւանքներ։ Այն է՝ 4-րդ պահակակետի տարածքում վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մանուկյանը 2016թ. մարտի 30-ին` ժամը 18:14-ին, բաց դռնով անարգել մուտք է գործել տրանսֆորմատորային ենթակայանի բաշխիչ սարքվածքի սենքի տարածք, դիպել 3,468 ԿՎ լարման տակ գտնվող «Ֆազային» հոսանքատար մասին, ինչի հետեւանքով էլեկտրահարվել է եւ մահացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Յավրիյանին եւ Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ